20:08  ,  23 մայիսի, 2021

Մ-23 ԵԱ. Տիգրան Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո)

Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը (60 կգ) բրոնզե մեդալակիր դարձավ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում:

Հայ ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկեց իսպանացի Խուան Սուչի հետ և վստահ հաղթանակ տարավ առաջին մրցափուլում՝ 8:0: Գոտեմարտը տևեց 1 րոպե 34 վայրկյան: 

Տիգրան Մինասյանը նախօրեին պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից և հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էր կրել կիսաեզրափակիչում:

Մայիսի 23-ին Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը (72 կգ) եզրափակիչում կգոտեմարտի ուկրաինացի Անդրեյ Կուլիկի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Դավիթ Օվասապյանը (130 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Գևորգ Թադևոսյանը (87 կգ) ու Սամվել Գրիգորյանն (77 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 7 ըմբիշով և նվաճել 2-ական արծաթե ու բրոնզե մեդալներ: Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) գրավել էին երկրորդ տեղը, իսկ դարձել էին Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում