17:10  ,  23 մայիսի, 2021

Բերեզովսկին մաստեր կլաս է անցկացրել «Ուրարտուի» պատանի դարպասապահների համար (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ, այժմ ազգային թիմի մարզչական շտաբում աշխատող Ռոման Բերեզովսկին մայիսի 23-ին այցելել է Երևանի «Ուրարտուի» ակադեմիա, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

46-ամյա մարզիչը վարպետության դաս է անցկացրել պատանի դարպասապահների հետ: Հանդիպման վերջում Բերեզովսկին հարցուպատասխանի ձևաչափով պատասխանել է պատանի դարպասապահների հարցերին, կիսվել իր փորձով և խորհուրդներ տվել նրանց։

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով