13:20  ,  23 մայիսի, 2021

Էդուարդ Վարդանյանը հաղթել է բրազիլացի Միշել Սիլվային

Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի մարտիկ Էդուարդ Վարդանյանը Մոսկվայում անցկացված Open FC 4 մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է բրազիլացի Միշել Սիլվային:

29-ամյա հայ մարտիկն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 30:27, 29:28, 29:28: Դա Էդուարդ Վարդանյանի 22-րդ հաղթանակն էր կարիերայում:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Էդուարդ Վարդանյանը հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանի հետ մեկնել էր Արցախ՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու: Էդուարդ Վարդանյանը ծնվել է Երևանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում