10:44  ,  23 մայիսի, 2021

UFC. Էդմեն Շահբազյանը կրել է երկրորդ պարտությունը

Լաս Վեգասում անցկացված UFC Vegas 27 մրցաշարում ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը պարտություն է կրել շվեդ Ջեկ Հերմանսոնից: 3 ռաունդի արդյունքում 32-ամյա Հերմանսոնը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ:

Խառը մենամարտերում անցկացրած 13 հանդիպումներում Էդմեն Շահբազյանը տարել 11 հաղթանակ ու կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2020-ի օգոստոսին՝ նոկաուտով պարտվելով ամերիկացի Դերեկ Բրունսոնին:

Ջեկ Հերմանսոնը խառը մենամարտերում անցկացրել է 28 հանդիպում, տարել 22 հաղթանակ ու կրել 6 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս