22:22  ,  22 մայիսի, 2021

Մ23 ԵԱ. Դավիթ Օվասապյանը՝ արծաթե մեդալակիր

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար արծաթե մեդալ նվաճեց Դավիթ Օվասապյանը։

130 կգ քաշային կարգի եզրափակիչում նա գոտեմարտեց ռուսաստանցի Միխայիլ Լապտեւի հետ եւ պարտություն կրեց 1։5 հաշվով։

Հիշեցնենք, որ 63 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի հավաքականի ըմբիշ Հրաչյա Պողոսյանը գոտեմարտել էր շվեդ Նիկլաս Օհլենի հետ եւ առավելության հասել 4։1 հաշվով՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։

87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը բրոնզե մեդալի համար մրցեց բուլղարացի Սվետոսլավ Նիկոլովի հետ եւ առավելության հասավ 4։1 հաշվով։

72 կգ քաշային Մալխաս Ամոյանը մայիսի 23–ին անցկացվելիք եզրափակիչում կմրցի ուկրաինացի Անդրեյ Կուլիկի հետ։

60 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի իսպանացի Անդի Խուան Սուչի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում