21:51  ,  22 մայիսի, 2021

Մադրիդի «Աթլետիկոն»՝ Իսպանիայի չեմպիոն (տեսանյութ)

Մադրիդի «Աթլետիկոն» 11–րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։

Վերջին տուրում արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Վալյադոլիդին» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ Հաղթական գոլը խփեց անցած ամռանը «Բարսելոնայից» «Աթլետիկո» տեղափոխված ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։

«Աթլետիկոն» վաստակեց 86 միավոր եւ 2 միավոր առաջ անցավ երկրորդ տեղը գրաված Մադրիդի «Ռեալից», որը վերջին տուրում տանը 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ։ Արքայական թիմի կազմում աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման եւ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

Նախորդ անգամ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը Իսպանիայի չեմպիոն դարձել էր 2014 թվականին։

Երրորդ տեղը 79 միավորով գրավեց «Բարսելոնան», որը վերջին տուրում հյուրընկալվեց «Էյբարին» եւ նվազագույն հաշվով առավելության հասավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի գոլի շնորհիվ։

Չորրորդ տեղն ու Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիրն ապահովել է «Սեւիլիան» (37 խաղ, 74 միավոր)։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Վալյադոլիդ» - «Աթլետիկո»՝ 1։2 (տեսանյութ)

Օսկար Պլանո, 18 – Անխել Կոռեա, 57, Լուիս Սուարես, 67

«Ռեալ» - «Վիլյառեալ»՝ 2։1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 87, Լուկա Մոդրիչ, 90+2 – Իերեմի Պինո, 20

«Էյբար» - «Բարսելոնա»՝ 0։1 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում