20:24  ,  22 մայիսի, 2021

Կարեն Խաչանովը պարտվեց կիսաեզրափակիչում

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացվող ATP 250 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում 25–ամյա հայ թենիսիստը մրցեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Քեմերոն Նորիի հետ եւ պարտություն կրեց երկու սեթում՝ 1։6, 1։6։ Մրցապայքարը տեւեց 1 ժամ եւ 7 րոպե։

25–ամյա Քեմերոն Նորին մայիսի 23–ին անցկացվելիք եզրափակիչում կմրցի հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ, որը կիսաեզրափակիչում 4։6, 6։3, 6։0 հաշվով հաղթել է իտալացի Լորենցո Մուզետիին։

Լիոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով