20:01  ,  22 մայիսի, 2021

Բունդեսլիգա. Ռոբերտ Լեւանդովսկին գերազանցեց Գերդ Մյուլերի 50 տարվա ռեկորդը

Գերմանիայի առաջնության վերջին տուրում խփած գոլի շնորհիվ չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին գոլերի քանակը հասցրեց 41–ի եւ գերազանցեց «Բավարիայի» նախկին հարձակվող, գերմանացի Գերդ Մյուերի ռեկորդը Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։

1971–1972 թվականների Գերմանիայի առաջնությունում Գերդ Մյուլերը խփել էր 40 գոլ։

Վերջին տուրում «Բավարիան» 5։2 հաշվով պարտության մատնեց «Աուգսբուրգին», Լեւանդովսկին աչքի ընկավ ավելացված առաջին րոպեին։

Հանդիպումից հետո տեղի ունեցավ նաեւ չեմպիոնների պարգեւատրությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով