21:44  ,  21 մայիսի, 2021

Ռուսաստանի հաղթանակի պատվին առաջին անգամ ԱԱ–ում հնչեց հատված Չայկովսկու «Առաջին կոնցերտից»

Ռուսաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում։ Ռուսները 4։3 հաշվով պարտության մատնեցին չեխերին։

Աշխարհի առաջնությունում առաջին անգամ Ռուսաստանի հիմնի փոխարեն հնչեց հատված Պյոտր Չայկովսկու «Առաջին կոնցերտից»։

Հիշեցնենք, որ դոպինգային սկանդալների պատճառով Մարզական վճռաբեկ դատարանի (CAS) որոշմամբ՝ Ռուսաստանը զրկվել է աշխարհի առաջնություններում եւ Օլիմպիական խաղերում պետական դրոշի տակ հանդես գալու, նաեւ ազգային հիմն ու զինանշանը կամ խորհրդանիշն օգտագործելու իրավունքից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում