21:09  ,  21 մայիսի, 2021

Ֆրանսիացի երկրպագուները երգով են շնորհավորել Կարեն Խաչանովին 25–ամյակի առթիվ

Ֆրանսիացի երկրպագուները Լիոնի ATP-250 մրցաշարում երգով են շնորհավորել ռուսաստանցի Կարեն Խաչանովին ծննդյան 25–րդ տարեդարձի առթիվ։

Հայ թենիսիստը քառորդ եզրափակիչում մրցել էր ֆրանսիացի Ռիշար Գասկեի հետ եւ առավելության հասել երկու սեթում՝ 6:1, 7:6 (7:3)։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի բրիտանացի Քեմերոն Նորիի եւ ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեխի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում