17:01  ,  20 մայիսի, 2021

Աբրահամ Խաշմանյանը հեռացավ «Ալաշկերտից», նրան կփոխարինի Ալեքսանդր Գրիգորյանը

«Ալաշկերտում» տեղի ունեցած ժողովում որոշվել է երկկողմանի համաձայնությամբ խզել պայմանագիրն գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և իր մարզչական շտաբի անդամների հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը շնորհակալություն հայտնեց մարզիչներին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել փորձառու Ալեքսանդր Գրիգորյանը, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը` համաձայնագիրը երկարաձգելու հնարավորությամբ:

54-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում` այդ թվում նաև Պրեմիեր լիգայի «Անժի» ակումբում: «Տամբովի» ղեկին Գրիգորյանը դարձել է ՖԱԼ-ի հաղթող, «Լուչ-Էներգիայի» հետ` ՖԱԼ-ի Գավաթի հաղթող:

2015-ին հայ մասնագետը գլխավորել է ուզբեկական «Պախտակորը», իսկ 2019-ից մինչև այս տարվա մարտը հանդիսանում էր Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում