16:19  ,  20 մայիսի, 2021

Թոմաս Բախը հետաձգել է ուղևորությունը Ճապոնիա. նա Տոկիո կմեկնի Օլիմպիական խաղերի մեկնարկից 11 օր առաջ

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը ծրագրում է Ճապոնիա մեկնել հուլիսի 12-ին՝ Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկից 11 օր առաջ, հայտնում է Kyodo-ն:

Գերմանացին պետք է Ճապոնիա մեկներ մայիսին, սակայն ուղևորությունը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: ՄՕԿ-ի նախագահը ցանկանում էր հանդիպել Ճապոնիայի վարչապետ Սիհիդե Սուգայի հետ և Հիրոսիմայում մասնակցել օլիմպիական ջահի փոխանցումավազքին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս պահին Հայաստանն ունի 6 օլիմպիական ուղեգիր, չորսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Արմեն Մելիքյան, 60 կգ, Կարեն Ասլանյան, 67 կգ, Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), երկուսը՝ ազատ ոճի ըմբշամարտում (Արսեն Հարությունյան, 57 կգ, Վազգեն Թևանյան, 65 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English