01:05  ,  20 մայիսի, 2021

«Լիվերպուլը» հաղթեց եւ բարձրացավ չորրորդ տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բարնլիի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

Հյուրերի աչքի ընկան հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, անգլիացի պաշտպան Նաթանիել Ֆիլիպսը եւ անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը։

«Լիվերպուլը» 66 միավորով հավասարվեց «Լեսթեր Սիթիին» եւ գոլերի տարբերությամբ բարձրացավ չորրորդ տեղ, որը տալիս է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Բարնլի» - «Լիվերպուլ»՝ 0։3 (տեսանյութ)

Ռոբերտ Ֆիրմինո, 43, Նաթանիել Ֆիլիպս, 52, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ