23:55  ,  19 մայիսի, 2021

«Արսենալն» ուժեղ էր «Քրիսթալ Փելասից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 37-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ» հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին» եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Նիկոլյա Պեպեն, աչքի ընկավ նաեւ բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին։

«Արսենալը» 58 միավորով 9-րդն է, «Քրիսթալ Փելասը» 13-րդն է՝ 44 միավոր։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Արսենալ»՝ 1։3 (տեսանյութ)

Քրիստիան Բենտեկե, 62 - Նիկոլյա Պեպե, 35, 90+5, Գաբրիել Մարտինելի, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս