22:54  ,  19 մայիսի, 2021

«Էվերտոնի» հաղթանակն ու «Տոտենհեմի» պարտությունը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության նախավերջին տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց «Աստոն Վիլայի» հետ եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

«Տոտենհեմը» 59 միավորով 6–րդ տեղում է եւ զրկվեց 5–րդ տեղում ընթացող «Լիվերպուլին» (36 խաղ, 63 միավոր) հասնելու հնարավորությունից։ «Աստոն Վիլան» 11–րդ տեղում է՝ 52 միավոր։

«Էվերտոնը» Լիվերպուլում ընդունեց «Վուլվերհեմփթոնին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

«Էվերտոնը» 59 միավորով 8–րդ տեղում է, «Վուլվերհեմփթոնը» 12–րդն է՝ 45 միավոր։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Տոտենհեմ» - «Աստոն Վիլա»՝ 1։2 (տեսանյութ)

Սթիվեն Բերգվեյն, 8 – Սերխիո Ռեգիլոն, 20, ինքնագոլ, Օլի Ուոթքինս, 39

«Էվերտոն» - «Վուլվերհեմփթոն»՝ 1։0 (տեսանյութ)

Ռիշարլիսոն, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս