21:24  ,  19 մայիսի, 2021

«Ուրարտուն» պարտության մատնեց «Նոային»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 24–րդ տուրում առաջատար «Նոան» հյուրընկալվեց «Ուրարտուին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

«Նոան» (23 խաղ) 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Արարատ–Արմենիայից» (22 խաղ)։ «Ուրարտուն» (22 խաղ) 35 միավորով 5–րդ տեղում է։

Հայաստանի առաջնություն, 24–րդ տուր

«Ուրարտու» – «Նոա»՝ 1։0

Ուգոչուկվու Իվու, 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում