20:50  ,  19 մայիսի, 2021

Մ23 ԵԱ. Ռազմիկ Պապիկյանն ու Հրայր Ալիխանյանն՝ արծաթե մեդալակիրներ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի ըմբիշ Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) նվաճեց արծաթե մեդալ։ Եզրափակիչում Ռազմիկ Պապիկյանը գոտեմարտեց վրացի Թեյմուրազ Վանիշվիլիի հետ եւ պարտվեց 1։6 հաշվով։

Հրայր Ալիխանյանը (74 կգ)  ոսկե մեդալը համար մրցեց ռուս Չերմեն Վալիևի հետ եւ պարտվեց 0։4 հաշվով։

Եզրափակիչի ճանապարհին Պապիկյանը հաղթել էր ուկրաինացի ու թուրք ըմբիշների, իսկ Ալիխանյանն՝ ավստրիացի, թուրք և հույն մրցակիցների:

7 ըմբիշով մրցավայր մեկնած Հայաստանի թիմի կազմում Սկոպյեում հանդես էին եկել նաև Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Կարեն Զուրաբյանը (57 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), որոնք հաջողության չեն հասել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում