17:23  ,  19 մայիսի, 2021

«Ալաշկերտը» պարտվեց «Վանին», «Արարատ-Արմենիան» ու «Արարատը» խաղացին ոչ ոքի

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 24-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Արարատին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

«Արարատ–Արմենիան» (22 խաղ) 38 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր է առաջ երրորդ տեղում ընթացող «Արարատից» (21 խաղ)։

Չարենցավանի «Վանը» հյուրընկալեց «Ալաշկերտին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

«Ալաշկերտը» (21 խաղ) 37 միավորով նահանջեց չորրորդ տեղ, «Վանը» (23 խաղ) 6-րդն է՝ 28 միավոր։ Առաջատարը «Նոան» (22 խաղ) է՝ 41 միավոր։

Հայաստանի առաջնություն, 24–րդ տուր

«Արարատ-Արմենիա» – «Արարատ»՝ 1։1

Ալեքսանդր Կարապետյան, 75 – Մաքսիմ Զադերակա, 42

«Վան» – «Ալաշկերտ»՝ 3։1

Ուիլֆրեդ Կուասի Էզա, 51, 64, Վահագն Այվազյան, 54 – Վանգու Գոմե, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում