16:50  ,  19 մայիսի, 2021

Մոսկվայում գինովցած սամբիստը փողոցում տապալել է տղամարդու

Մոսկվայի ոստիկանները ձերբակալել են ռուսաստանցի սամբիստ Կիրիլ Շարաևին, որը փողոցում վեճի ժամանակ վնասվածքներ է հասցրել 24–ամյա տղամարդու։ Տուժողը հոսպիտալացվել է այտոսկրի կոտրվածքով ու գլխի վնասվածքներով, տեղեկացնում է «МВД»–ի մամուլի ծառայությունը։

Կիրիլ Շարաևը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու մեջ։ Մարզիկը գրավի դիմաց ազատ է արձակվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում