01:13  ,  19 մայիսի, 2021

«Չելսին» հաղթեց «Լեսթերին» և բարձրացավ 3-րդ տեղ (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց «Լեսթերին»: Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում:

Այս հաղթանակից հետո «Չելսին» շրջանցեց «Լեսթերին» և 67 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Չորրոդ տեղ նահանջած «Լեսթերն» ունի 66 միավոր և 3 միավոր առաջ է լավագույն հնգյակը եզրափակող «Լիվերպուլից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Չելսի» - «Լեսթեր»՝ 2:1 (տեսանյութ)

Անտոնիո Ռյուդիգեր, 47, Ժորժինյո, 66 – Կելեչի Իհեանաչո, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում