Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերում (MMA) հանդես եկող Միհրան Հարությունյանը ներկա է եղել Երևանի «Ուրարտուի» նախախաղային մարզմանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռոբերտ Արզումանյանն անվանական մարզաշապիկ է նվիրել Միհրան Հարությունյանը, իսկ նա հաջողություն է մաղթել թիմին առաջիկա խաղից առաջ և պատրաստակամություն հայտնել առաջիկայում ուժերը փորձել ֆուտբոլում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում