00:25  ,  19 մայիսի, 2021

«Տորինոն» չպարտվեց «Լացիոյին» և պահպանեց տեղն A Սերիայում

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 25-րդ տուրից հետաձգված խաղում Հռոմի «Լացիոն» ընդունեց Թուրինի «Տորինոյին» և բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0:0:

68 միավոր ունեցող «Լացիոն» առաջնությունը կավարտի 6-րդ տեղում և ապահովել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր: 17-րդ տեղում գտնվող «Տորինոն» հավաքեց 36 միավոր և առաջնության վերջին տուրից առաջ անհասանելի դարձավ վտանգավոր գոտում գտնվող «Բենևենտոյի» համար: 18-րդ տեղում գտնվող «Բենևենտոյի» պես A Սերիայից դուրս կմնան «Կրոտոնեն» ու «Պարման»:

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուրից հետաձգված հանդիպում

«Լացիո» - «Տորինո»՝ 0:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English