Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրում հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Բրայթոնին»՝ չկարողանալով պահպանել 2 գոլի առավելությունը:
Խաղի հաշիվը երկրորդ րոպեին բացեց «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը: 10-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց հյուրերի պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելոն, սակայն դա մանչեսթերցիներին չխանգարեց կրկնապատկել հաշիվը: 47-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը հաշիվը դարձրեց 2:0, բայց խաղի մնացած ժամանակահատվածում «Բրայթոնը» խփեց 3 գոլ և տարավ կամային հաղթանակ:
«Մանչեսթեր Սիթին» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 83 միավորով և 12 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից»: «Բրայթոնը» 41 միավորով 15-րդն է:
Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր
«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3:2 (տեսանյութ)
Լեանդրո Տոսարդ, 50, Ադամ Վաբստեր, 72, Դանիել Բրն, 76 – Իլկայ Գյունդոգան, 2, Ֆիլ Ֆոդեն, 48
Հեռացում՝ Ժոաու Կանսելո, 10 («Մանչեսթեր Սիթի»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում