21:42  ,  18 մայիսի, 2021

Նոյեր. Յուրաքանչյուր դարպասապահ երազում է գոլ խփելու մասին

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը շնորհավորել է «Լիվերպուլում» հանդես եկող Ալիսոն Բեքերին, որը հաղթական գոլի հեղինակ էր դարձել «Վեստ Բրոմվիչի» դեմ Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղի (2:1) ավելացված ժամանակում:

«Ես շնորհավորեցի նրան, մենք փոխանակվեցինք հաղորդագրություններով: Յուրաքանչյուր դարպասապահ երազում է գոլ խփելու մասին: Անհավանական է: Ինչպիսի հարված էր: Շատ ուրախ եմ նրա համար: Ալիսոնը հրաշալի տղա է, նրա հետ հաղորդակցվելը հեշտ է: Նա արժանի էր այդ ամենին»,- Նոյերի խոսքը մեջբերում է The Athletic-ը:

Հիշեցնենք, որ Ալիսոն Բեքերը դարձել էր «Լիվերպուլի» պատմության մեջ պաշտոնական խաղերում գոլ խփած առաջին դարպասապահը: Նա գոլը նվիրել էր հոր հիշատակին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում