21:18  ,  18 մայիսի, 2021

Կլոզեն հեռացել է «Բավարիայի» մարզչական շտաբից

Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն հեռացել է Մյունխենի «Բավարիայի» մարզչական շտաբից, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

42-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը որոշել են չերկարաձգել այն: Կլոզեն մտադիր է ակումբ գլխավորել:

Գերմանական մամուլի համաձայն՝ Միրոսլավ Կլոզեն կարող է նշանակվել գերմանական «Ֆորտունայի» գլխավոր մարզիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում