22:20  ,  18 մայիսի, 2021

Գվարդիոլան չեմպիոնությունը տոնել է սիգարով ու երգելով

Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չեմպիոնության առթիվ լիցքաթափվելու հնարավորություն է տվել իր խաղացողներին: Չեմպիոնությանը նվիրված երեկույթի ընթացքում կատալոնացի մասնագետը սիգար է ծխել ու երգել: Գվարդիոլան կատարել է Oasis խմբի ամենահայտնի երգերից մեկը՝ Don't Look Back In Anger-ը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ երրորդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն՝ առաջին տեղն ապահովելով ժամանակից շուտ։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում