19:20  ,  18 մայիսի, 2021

Մ-23 ԵԱ. Ռազմիկ Պապիկյանը և Հրայր Ալիխանյանը դուրս եկան եզրափակիչ

Հայաստանի ներկայացուցիչներ Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) նվաճել են Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակիչի ուղեգիր:

Եզրափակիչի ճանապարհին Պապիկյանը հաղթել է ուկրաինացի ու թուրք ըմբիշների, իսկ Ալիխանյանն՝ ավստրիացի, թուրք և հույն մրցակիցների: Մայիսի 19-ին Ռազմիկ Պապիկյանը եզրափակիչում կմրցի վրացի Թեիմուրազ Վանիշվիլիի հետ, իսկ Հրայր Ալիխանյանը ոսկե մեդալը կվիճարկի ռուս Չերմեն Վալիևի հետ

Մայիսի 18-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնեն Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):

Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել նաև Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Կարեն Զուրաբյանը (57 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), որոնք հաջողության չեն հասել:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնութունում Արման Անդրեասյանը դարձել էր  բրոնզե մեդալակիր՝ նվաճելով ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի միակ մեդալը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ