18:59  ,  18 մայիսի, 2021

Կենտրոնական բանկի նախագահը հյուրընկալել է լեգենդար Մարիո Կեմպեսին

Ֆուտբոլի 1978թ. աշխարհի առաջնության չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսը մայիսի 18-ին հյուրընկալվել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մարտին Գալստյանը նրան նվիրել է Կենտրոնական բանկի թողարկած «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» շարքի արծաթե հուշադրամ՝ նվիրված հենց արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ Մարիո Կեմպեսը եռօրյա այցով Հայաստան է ժամանել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով: Ավելի վաղ նա այցելել էր նաև Երևանի «Ուրարտուի» ակադեմիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով