Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության 28-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»: Դաշտի տերերի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց Գրենիկ Պետրոսյանը:
Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը 24 խաղում վաստակել է 58 միավոր և մեկ միավոր է հետ առաջատար «Սևանից»: Լավագույն եռյակը եզրափակող «Վեստ Արմենիան» ունի 50 միավոր, իսկ մեկ հանդիպում պակաս անցկացրած «Լեռնային Արցախը» 31 միավորով 6-րդն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում