14:59  ,  18 մայիսի, 2021

«Բարսելոնան» «Տոտենհեմին» առաջարկ է արել Հարի Քեյնի տրանսֆերի հարցով

Կատալոնական «Բարսելոնան» Լոնդոնի «Տոտենհեմին» հարցում է ուղարկել անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի հարցով, հաղորդում է The Times-ը։

Կատալոնացիներն Անգլիայի հավաքականի ավագին ցանկանում են ձեռք բերել այս ամռանը: Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ փոխել ակումբը, բայց չի ցանկանում հեռանալ Անգլիայի Պրեմիեր լիգայից: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Այս մրցաշրջանում Հարի Քեյնը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 32 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English