12:44  ,  18 մայիսի, 2021

ԲԿՄԱ-ն հետաքրքրված է Արթուր Գալոյանի ծառայություններով

Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարող է փորձաշրջանի հրավիրվել Մոսկվայի ԲԿՄԱ, հաղորդում է «Матч ТВ»-ն:

Մոսկովյան ակումբի սկաուտները հետևում են 21-ամյա ֆուտբոլիստին և ներկա են եղել նրա խաղերին:

Այս մրցաշրջանում Արթուր Գալոյանը «Վելեսի» կազմում մասնակցել է 41 խաղի, դարձել 7 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: Նա Մոսկվայի «Տորպեդոյի» սան է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում