12:24  ,  18 մայիսի, 2021

Մ-23 ԵԱ. Արման Անդրեասյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ:

Արման Անդրեասյանը (70 կգ) 2 հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում 3:4 հաշվով պարտվել է մոլդովացի Նիկոլայ Գրահմեզին և բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի մայիսի 18-ին: Նրա մրցակիցը կլինի ուկրաինացի Դենիս Բորոհանը:

Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել են երկրորդ գոտեմարտում, սակայն հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Մայիսի 18-ին նրանք կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր: Կարեն Զուրաբյանը (57 կգ) մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվել է և լքել պայքարը:

Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) պայքարի մեջ կմտնեն մայիսի 18-ին:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնութունում Արման Անդրեասյանը դարձել էր  բրոնզե մեդալակիր՝ նվաճելով ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի միակ մեդալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում