11:51  ,  18 մայիսի, 2021

Ալեքսանդր Կերժակովն այլևս Արտյոմ Սիմոնյանի մարզիչը չէ

Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Տոմի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Կերժակովը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվողի պայմանագրի ժամկետը լրացել է: 38-ամյա Կերժակովի հետ «Տոմից» կհեռանա նաև նրա մարզչական շտաբը:

Հիշեցնենք, որ «Տոմում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը, որը ձմռանն Ալեքսանդր Կերժակովի հրավերով էր միացել ռուսական ակումբին: Ավարտված առաջնությունում 26-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 16 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ: «Տոմը» գրավել էր 18-րդ տեղը և լքել Առաջին դիվիզիոնը, սակայն ՌՄՖ-ի որոշմամբ կարող է պահպանել տեղը լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս