00:29  ,  18 մայիսի, 2021

Յուրգեն Կլոպ․ Բացարձակ անհավանական իրադարձություն կլինի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելը եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն այս մրցաշրջանում համարում է անհավանական։

«Բացարձակ անհավանական իրադարձություն կլինի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը։ Դա կլինի իմ կյանքում ամենամեծ նվաճումներից մեկը։ Գիտեմ, որ տարօրինակ է հնչում, բայց դա այդպես է։

Բազմաթիվ դժվարություններ ենք ունեցել այս մրցաշրջանում։ Դրանց մասին հանրությունը տեղյակ չէ։

Բարդ կլինի «Բարնլիի» հետ, բայց Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը հենց այդպես էլ պետք է լինի։ Պետք է վստահ լինենք, որ պատրաստ ենք։ Դարձյալ պետք է խաղադաշտում թողնենք բոլոր ուժերը»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Անգլիայի առաջնության նախավերջին տուրի «Բարնլի» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-ին։

«Լիվերպուլը» 63 միավորով 5-րդն է եւ 1 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Չելսիից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում