23:56  ,  17 մայիսի, 2021

Գվարդիոլան՝ ՉԼ-ի եզրափակիչին լավագույն ձեւով պատրաստվելու ամենալավ միջոցի մասին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչպես է պատրաստվելու Լոնդոնի «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։

«Եզրափակիչին պատրաստվելու համար «Էվերտոնի» դեմ խաղից հետո կունենանք 6 օր։ Հիմա պատրաստվում ենք «Բրայթոնի» դեմ Անգլիայի առաջնության հաջորդ տուրի խաղին։ Մեր պատրաստությունը ոչնչով չի տարբերվում այն ամենից, ինչ արել ենք ամբողջ մրցաշրջանի ընթացքում։

«Բրայթոնի» դեմ խաղին լավագույն ձեւով պատրաստվելը կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին պատրաստվելու ամենալավ միջոցը։ Մենք պատրաստ չենք լինի «Չելսիի» դեմ եզրափակիչին, եթե անտեսենք պատրաստությունը «Բրայթոնի» եւ «Էվերտոնի» դեմ վերջին տուրերի խաղերին։ Դեռ ոչ մի վայրկյան չեմ մտածել «Չելսիի» դեմ խաղի մասին։ Պետք է կենտրոնացած լինենք ամեն հաջորդ խաղի վրա։ Դա եզրափակիչին պատրաստվելու լավագույն տարբերակն է

Երկու հանգստյան օր ունեինք, եւ ես ֆուտբոլիստներին ասել էի, որ լինեն ընկերների եւ ընտանիքների հետ եւ չմտածեն ֆուտբոլի մասին։ Դրանից հետո նրանք շատ կենտրոնացած են»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Պրեմիեր լիգայի նախավերջին տուրի «Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա մայիսի 18-ին, վերջին տուրի խաղը «Էվերտոնի» դեմ՝ մայիսի 23-ին։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Պորտուում տեղի կունենա մայիսի 29-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում