22:09  ,  17 մայիսի, 2021

ՊՍԺ-ն երկարաձգեց պայմանագիրը Յուլիան Դրաքսլերի հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ն երկարաձգեց պայմանագիրը գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի հետ։ 27-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024 թվականը, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Յուլիան Դրաքսլերը ՊՍԺ-ում է հանդես գալիս 2017թ․ հունվարից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս տարվա հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Յուլիան Դրաքսլերը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English