20:14  ,  17 մայիսի, 2021

Քոնոր Մաքգրեգորը նորածին որդու հետ (ֆոտո)

Խառը մենամարտերի UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի ընտանիքում ծնվել է երրորդ զավակը։ Ինստագրամում Մաքգրեգորը նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել։

«Հիմա Մաքգրեգորի կլանում հինգն ենք։ Ծնվել է առողջ տղա։ Երեխայի եւ նրա հրաշալի մոր մոտ ամեն ինչ գերազանց է։ Աստված, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Իմ նորածին որդին է՝ Ռիան Մաքգրեգորը»,- գրել է Քոնորը։

Հիշեցնենք, որ այս օրերին 32-ամյա իռլանդացին պատրաստվում է ամերիկացի թեթև քաշային Դասթին Պորիեի հետ երրորդ մենամարտին, որը տեղի կունենա հուլիսի 10-ին Լաս Վեգասում՝ UFC 264 մրցաշարում: Հունվարի 24-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում Դասթին Պորիեն երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր Մաքգրեգորին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս