18:11  ,  17 մայիսի, 2021

Սերենա Ուիլյամսն առաջին հաղթանակն է տարել AusOpen-ից հետո

Աշխարհի 8-րդ ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Իտալիայի Պարմա քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի երկրորդ շրջան։ Ամերիկացի մարզուհին մրցել է աշխարհի 572-րդ ռակետ, Իտալիայի ներկայացուցիչ Լիզա Պիգատոյի հետ եւ առավելության է հասել 6։3, 6։2 հաշվով։ Պայքարը տեւել է 1 ժամ, 8 րոպե։

Սա Սերենա Ուիլյամսն առաջին հաղթանակն է փետրվարին Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում ռումինացի Սիմոնա Հալեպին 6։3, 6։3 հաշվով պարտության մատնելուց հետո։

Պարմայի մրցաշարի երկրորդ շրջանում Սերենա Ուիլյամսի մրցակիցը կլինի չեխ Կատերժինա Սինյակովան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English