17:42  ,  17 մայիսի, 2021

Ռոնալդուն իր ավտոմեքենաները Թուրինից տեղափոխել է Լիսաբոն

Իտալական «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ավտոմեքենաներից 7-ը Թուրինից տեղափոխել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոն, հաղորդում է Giacomo Scutiero-ն։

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Ռոնալդուի ավտոմեքենաները բեռնում են լիսաբոնյան Rodo Cargo ընկերության բեռնատարի մեջ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի մայրը խոստացել էր համոզել որդուն տեղափոխվել Լիսաբոնի «Սպորտինգ», որտեղ սկսել էր պրոֆեսիոնալ կարիերան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս