15:49  ,  17 մայիսի, 2021

Ռոման Բերեզովսկին մասնակցում է մարզչական «Պրո» արտոնագրի դասընթացին (ֆոտո)

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում մայիսի 17-ին մեկնարկել է ՈւԵՖԱ/ՀՖՖ մարզչական «Պրո» կարգի արտոնագրի դասընթացը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Դասընթացին մասնակցում է նաև ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ, այժմ ազգային թիմի մարզչական շտաբում աշխատող Ռոման Բերեզովսկին։ Ռուսական «Սոչիի» նախկին գլխավոր մարզիչը պատմել է տպավորությունների մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում