09:11  ,  18 մայիսի, 2021

Էնթոնի Ջոշուան և Թայսոն Ֆյուրին հսկայական գումար կստանան մենամարտից

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում WBA, IBF, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուայի և WBC տիտղոսի տիրակալ Թայսոն Ֆյուրիի մենամարտի կազմակերպիչները 155 միլիոն դոլար կծախսեն հանդիպման համար, հաղորդում է ESPN-ը։

2 բրիտանացի բռնցքամարտիկներից յուրաքանչյուրը կստանա 75 միլիոն դոլար։ Մնացած 5 միլիոնը կծախսվի մյուս ծախսերի վրա։

Սպասվում է, որ մենամարտը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում։ Օրը դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ 31-ամյա Էնթոնի Ջոշուան դեկտեմբերի 12-ին պաշտպանել էր տիտղոսները՝ նոկաուտի ենթարկելով բուլղարացի Կուրբատ Պուլիևին: 32-ամյա Թայսոն Ֆյուրին WBC-ի չեմպիոնական գոտին նվաճել էր նախորդ տարվա փոտրվարին՝ տեխնիկական նոկաուտով հաղթելով ամերիկացի Դեոնտեյ Ուայդլերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ