16:40  ,  17 մայիսի, 2021

«Բարսելոնան» բացառիկ ռեկորդ է գրանցել

Կատալոնական «Բարսելոնան» պատմության առաջին ակումբն է, որի կանանց ու տղամարդկանց թիմերը նվաճում են Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Եզրափակիչում կատալոնական ակումբի ֆուտբոլիստուհիները 4:0 հաշվով վստահ հաղթանակ էին տարել Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ և առաջին անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։

Կանանց Չեմպիոնների լիգայի նախորդ 5 մրցաշարերում հաղթել էր ֆրանսիական «Լիոնը»։ Կանանց Չեմպիոնների լիգան անցկացվում է 2001 թվականից։

Հիշեցնենք, որ «Չելսին» այս մրցաշրջանում դարձել էր պատմության առաջին ակումբը, որի կանանց և տղամարդկանց թիմերը դուրս են գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English