14:40  ,  17 մայիսի, 2021

Խաբիբ Նուրմագոմեդովի չեմպիոնական գոտին ունի նոր տիրակալ

Բրազիլացի Չարլզ Օլիվեյրան նվաճել է UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։

UFC 262 մրցաշարի գլխավոր մենամարտում բրազիլացի մարտիկը երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել է ամերիկացի Մայքլ Չենդլերին։

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին թափուր էր ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի՝ կարիերան ավարտելուց հետո։

31-ամյա Չարլզ Օլիվեյրան խառը մենամարտերում տարել է 31 հաղթանակ ու կրել 8 պարտություն։ 35-ամյա Չենդլերը հաղթել է 22 մենամարտերում ու կրել 6 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English