14:06  ,  17 մայիսի, 2021

Վարդան Բիչախչյանը դիմել է «Արարատի» երկրպագուներին

13 տարվա ընդմիջումից հետո ֆուտբոլի Հայաստանի գավաթը նվաճած Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը դիմել է «Արարատի» երկրպագուներին։

«Սիրելի' երկրպագուներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որը դուք ցուցաբերեցիք «Արարատին» գավաթի եզրափակիչ խաղում և ոչ միայն այդ օրը:

Մենք, աշխատելով «Արարատում», անընդհատ զգում նեք Ձեր սրտացավությունն ու աջակցությունը: Դա գլխավոր շարժիչ ուժերից է, որը մղում է թիմին առաջ:

Ձեր աջակցությունը գավաթի եզրափակիչ խաղում անկրկնելի էր և մեծապես նպաստեց մեր միասնական հաջողությանը: Միայն Ձեր շնորհիվ էր հնարավոր կոտրել առանց տիտղոսների երկար տարիների անհաջող ընթացքը:

Գավաթային այս հաջողությամբ մենք չպետք է կանգ առնենք և այժմ, երբ առաջնության ավարտին մնում է անցկացնել չորս հանդիպում ու ոչինչ դեռ պարզ չէ, մենք ունենք Ձեր աջակցության կարիքը ավելի, քան երբևէ և համոզված եմ, որ միայն ձեր օգնությամբ է հնարավոր արձանագրել նոր հաջողություններ»,- Վարդան Բիչախչյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը մրցել էր «Ալաշկերտի» հետ և հաղթել 3:1 հաշվով:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ