12:35  ,  17 մայիսի, 2021

Իգուաինի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին»

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» Գոնսալո Իգուաինի դուբլի շնորհիվ 3։2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Ցինցինատիի» նկատմամբ։ Արգենտինացի հարձակվողն աչքի է ընկել հանդիպման 38-րդ և 85-րդ րոպեներին։

Ընթացիկ առաջնությունում 33-ամյա Իգուաինը գոլերի թիվը հասցրել է 4-ի։ MLS-ում առաջին մրցաշրջանն անցկացնող «Ինտեր Մայամին» 6 խաղից հետո 8 միավորով բաժանում է 3-7-րդ տեղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում