11:59  ,  17 մայիսի, 2021

Բենզեման՝ արտասահմանում հանդես եկող լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միության (UNFP) վարկածով ճանաչվել է արտասահմանում հանդես եկող տարվա լավագույն ֆրանսիացի խաղացող։

Քվեարկության արդյունքում 33–ամյա Բենզեման առաջ է անցել Ուգո Լյորիսից («Տոտենհեմ»), Ֆերլան Մենդիից («Ռեալ»), Նգոլո Կանտեից («Չելսի») և Ուսման Դեմբելեից («Բարսելոնա»)։ Նա այդ մրցանակին արժանացել էր նաև 2019 թվականին։

Հիշեցնենք, որ 2020 թվականին լավագույնների ընտրությունը չեղյալ էր հայտարարվել կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս