11:15  ,  17 մայիսի, 2021

Մբապեն սահմանել է անձնական ռեկորդ

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, գոլի հեղինակ դառնալով «Սենթ Էթիենի» դեմ Ֆրանսիայի առաջնության նախավերջին տուրի խաղում (4:0), սահմանել է անձնական ռեկորդ:

Այս մրցաշրջանում դա 22-ամյա ֆրանսիացու 40-րդ գոլն էր բոլոր մրցաշարերում: Նախկինում նա երբեք չէր գրանցել այդպիսի արդյունավետություն, հայտնում է France Football-ը:

Մինչև այս Մբապեն ամենաշատ գոլ խփել էր 2018/19թթ. մրցաշրջանում, երբ աչքի էր ընկել 39 անգամ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության վերջին տուրից առաջ չեմպիոն ՊՍԺ-ն 1 միավոր է հետ առաջատար «Լիլից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում