23:16  ,  16 մայիսի, 2021

Ալիսոնը՝ «Լիվերպուլի» պատմության մեջ գոլ խփած առաջին դարպասապահ (ֆոտո)

Բրազիլացի Ալիսոն Բեքերը դարձավ «Լիվերպուլի» պատմության մեջ պաշտոնական խաղերում գոլ խփած առաջին դարպասապահը, հաղորդում է անգլիական Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ավելացված ժամանակի վերջին րոպեին 28-ամյա դարպասապահի խփած գոլի շնորհիվ 2։1 հաշվով պարտության մատնեց «Վեստ Բրոմվիչին» (տեսանյութ)։ Նա ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։

Ալիսոն Բեքերը գոլը նվիրել է հոր հիշատակին։

Ալիսոն Բեքերը 2018-ին իտալական «Ռոմայից» է տեղափոխվել «Լիվերպուլ»՝ կնքելով 6 տարվա պայմանագիր։ Այդ տրանսֆերի շնորհիվ նա դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ դարպասապահը՝ 72,5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս