22:50  ,  16 մայիսի, 2021

Հռոմ․ Նադալը եզրափակիչում ուժեղ էր Ջոկովիչից (ֆոտո)

Իսպանացի Ռաֆայել Նադալը 10-րդ անգամ նվաճեց Հռոմի «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում աշխարհի երրորդ ռակետը մրցեց աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ։

Մրցապայքարը տեւեց 2 ժամ եւ 49 րոպե։ Նադալն առավելության հասավ 7:5, 1:6, 6:3 հաշվով։

Հռոմի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն եվրո էր, Նադալը կստանա 245 հազար եվրո։

Նադալը 36-րդ տիտղոսը նվաճեց «Մասթերս» մրցաշարերում եւ հավասարվեց Ջոկովիչին, որը նույնքան տիտղոս ունի այս շարքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում