22:06  ,  16 մայիսի, 2021

Դորտմունդի «Բորուսիան» պարտության մատնեց «Մայնցին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության նախավերջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Մայնցի» հետ եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Հյուրերից աչքի ընկան պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն, գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը եւ գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը։

Առաջին երկու գոլային դրվագներում վերջին փոխանցումը կատարեց անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, երրորդում՝ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

«Բորուսիան» 61 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ 1 միավոր առաջ է չորրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Գերմանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Մայնց» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1։3 (տեսանյութ)

Ռոբին Կուայսոն, 90+1, 11մ - Ռաֆայել Գերեյրու, 23, Մարկո Ռոյս, 42, Յուլիանդ Բրանդտ, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով